Լրահոս

25.04.2023 20:24


Երևանի և Վանաձորի մի շարք հասցեների գազամատակարարումը ապրիլի 27-ին ժամանակավորապես կդադարեցվի

Երևանի և Վանաձորի մի շարք հասցեների գազամատակարարումը ապրիլի 27-ին ժամանակավորապես կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային, պրոֆիլակտիկ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Սարմենի, Ս.Կապուտիկյան, Անտառային, Ջրաշատ, Զարոբյան փողոցների, Թամանյան փողոցի թիվ 3, 5, 7 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն`Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մաշտոցի, Աղյուսագործների փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

Այս խորագրի վերջին նյութերը