Լրահոս

25.04.2023 13:28


Գեղարքունիքի մարզի Սևանի հիվանդանոց տեղափոխված 2-ամյա տղան, գիտակցության չգալով, մահացել է

Գեղարքունիքի մարզի Սևանի հիվանդանոց տեղափոխված 2-ամյա տղան, գիտակցության չգալով, մահացել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 23-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում «Սևան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ մահամերձ վիճակում իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել տղա երեխա, ով գիտակցության չգալով, մահացել է։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 2-ամյա Գևորգ Ս․-ն է, ով ըստ նախնական տեղեկությունների՝ հիվանդանոց է տեղափոխվել «սուր շնչառական անբավարարություն» ախտորոշմամբ։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Այս խորագրի վերջին նյութերը