Լրահոս

25.04.2023 15:48


Լոռու մարզում բախվել են Mercedes-ն ու Opel-ը․ կան վիրավորներ

Լոռու մարզում բախվել են Mercedes-ն ու Opel-ը․ կան վիրավորներ

Երեկ՝ ապրիլի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մրզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում, գազալցակայանի դիմաց բախվել են Լոռու մարզի բնակիչ 53-ամյա Հրաչյա Ղ․-ի վարած Opel մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ Միշա Գ.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Հրաչյա Ղ․-ն, նրա ուղևորներ՝ Լոռու մարզի բնակիչներ 78-ամյա Սուսան Կ․-ն և 86-ամյա Լավրենտի Կ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Գուգարքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Այս խորագրի վերջին նյութերը