Աշխարհ

26.04.2023 10:08


Էրդողանն ուղիղ եթերում իրեն վատ է զգացել. եթերն ընդհատվել է (տեսանյութ)

Էրդողանն ուղիղ եթերում իրեն վատ է զգացել. եթերն ընդհատվել է (տեսանյութ)

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի՝ տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցը կտրուկ ընդհատվել է, թուրք առաջնորդն ուղիղ եթերում իրեն վատ է զգացել ստամոքսի գրիպի պատճառով, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Հարցազրույցը սկսվել է երեքշաբթի ուշ երեկոյան՝ հանրապետության ղեկավարի նախընտրական զբաղվածության պատճառով։ Ուղիղ հեռարձակումը կտրուկ ընդհատվել է այն պահին, երբ լրագրողը սկսել է հարցնել կաբինետի ապագա վերադասավորումների մասին։ Երկար դադարը մեծ աղմուկ է բարձրացրել սոցիալական ցանցերում։

«Առաջին հերթին առողջություն եմ մաղթում, երեկ և այսօր քարոզարշավը շատ էր, հետևաբար, ես հիվանդացա ստամոքսի գրիպով, նույնիսկ մտածեցի հաղորդումը չեղարկելու մասին: Բայց մենք խոստացանք և եկանք, ներողություն եմ խնդրում ձեզնից և մեր հեռուստադիտողներից»,-ասել է Էրդողանը՝ դադարից հետո վերադառնալով ուղիղ եթեր։

Երկու կարճ հարցերից հետո վարողն ասել է, որ թուրք առաջնորդի հետ հարցազրույցն ավարտվում է, որպեսզի «պարոն նախագահը հանգստանա»։

Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրությունները նշանակված են մայիսի 14-ին։ Գործող նախագահ Թայիփ Էրդողանը «Հանրապետական ​​դաշինքի» միասնական թեկնածուն է, որի հիմնական մրցակիցը ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն է։ Ընտրություններին մասնակցում են նաև «Մեմլեքեթ» կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն և «Աթա» դաշինքի թեկնածու Սինան Օգանը:

Տեսանյութն՝ այստեղ։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը