BMW-ն հետ կկանչի Ռուսաստանում գտնվող մեքենաների մի քանի մոդելները
BMW-ի ռուսական դուստր ընկերությունը հետ կկանչի երկրում գտնվող ավտոմեքենաներից 4736–ը: Տեղեկությունը հայտնում է Ռոսստանդարտի մամուլի ծառայությունը։
Հետկանչը վերաբերում է ապրանքանիշի որոշ մոդելների, որոնք թողարկվել են 2015 թվականի հունվարից մինչև 2016 թվականի հունվարը։ Դրանց թվում են BMW 1 (F20 սերիա), M2 COUPE (F87 սերիա), M4 Coupe (F82 սերիա), X5 M (F85 սերիա), X6 (F16 սերիա) ավտոմեքենաները:
Գերատեսչությունում նշել են, որ ցուցակում հայտնված ավտոմեքենաների անվտանգության բարձիկի գազագեներատորը տարիների ընթացքում կարող է պայթել, և դրա մետաղական մասերը կարող են վնասվածքներ պատճառել վարորդին:
Բոլոր մեքենաների անվտանգության բարձիկները պետք է փոխարինվեն։ Ընկերությունը հետկանչի ենթակա մեքենաների սեփականատերերի հետ կապ կհաստատի հեռախոսով կամ նամակով: Սեփականատերերը կարող են նաև ինքնուրույն պարզել` իրենց մեքենան հետկանչի ենթակա է, թե ոչ։ Դրա համար պետք է մեքենայի VIN կոդը համեմատել գերատեսչության հրապարակած ցուցակի հետ։
Գերմանական BMW ավտոկոնցեռնը ռուսական շուկայից հեռացել է 2022 թվականի մարտին Ուկրաինայում սկսված ռազմական գործողությունների ֆոնին։ Ընկերությունն այլևս մեքենաներ չի արտադրում ՌԴ–ում և մեքենաներ չի մատակարարում տեղական շուկա:

Աղբյուրը՝ armeniasputnik.am