Լրահոս

26.04.2023 12:17


Արարատի մարզում 68-ամյա վարորդը Volkswagen-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

Արարատի մարզում 68-ամյա վարորդը Volkswagen-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

Երեկ՝ ապրիլի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Մրգավետ գյուղի Երևանյան խճուղու 19 տան դիմաց Արարատի մարզի բնակիչ 68-ամյա Վլադիկ Հ․-ն իր վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արարատի մարզի բնակիչ 66-ամյա Համեստ Հ․-ն։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է հիվանդանոց, օգնել է վրաերթի ենթարկվածին՝ օպերատիվորեն ժամանած Արտաշատի շտապօգնության ավտոմեքնայով տեղափոխել հիվանդանոց։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։

Այս խորագրի վերջին նյութերը