Մեսսին ՊՍԺ-ից աշխատավարձի բարձրացում է պահանջել՝ աշխարհի առաջնությունում հաղթելու համար
ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսինխնդրել է ակումբին բարձրացնել աշխատավարձը նոր պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքում, հայտնում է Le Parisien-ը:
ՊՍԺ-ի և Լիոնել Մեսսիի միջև ընթացող բանակցությունները պայմանագրի երկարաձգման շուրջ դեռևս չեն ավարտվել: Ինչպես հայտնում է Le Parisien-ը, կողմերը բանավոր համաձայնության են եկել նախորդ տարեվերջին, սակայն ԱԱ-2022-ում Արգենտինայի հավաքականի հաղթանակից հետո հարձակվողը աշխատավարձի բարձրացում է խնդրել։
Փարիզի ղեկավարությունը պատրաստ չէ վերանայել նրա աշխատավարձը, սակայն, այնուամենայնիվ, կցանկանար, որ 35-ամյա ֆուտբոլիստը մնար ակումբում: Մեսսիի շրջապատը հերքել է տեղեկատվությունը, թե բանակցությունները ձգձգվում են ֆուտբոլիստի ֆինանսական պահանջների պատճառով՝ ասելով, որ արգենտինացի ֆուտբոլիստը նախ կցանկանար իմանալ, թե ինչպես կզարգանա նախագիծը հաջորդ մրցաշրջանում։
Լիոնել Մեսսիի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է այս ամառ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 35-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան», որտեղից 2021 թվականի ամռանը հարձակվողը ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է ՊՍԺ։
Մեսսին ՊՍԺ-ից աշխատավարձի բարձրացում է պահանջել՝ աշխարհի առաջնությունում հաղթելու համար
ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին խնդրել է ակումբին բարձրացնել աշխատավարձը նոր պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքում, հայտնում է Le Parisien-ը: