Թուրքիայի ցամաքային ուժերում փորձարկվում են թուրքական արտադրության նոր տանկերը
Ապրիլի 24-ին Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Սաքարիայի Արիֆիե նահանգում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանըմասնակցել է թեստավորման նպատակով 2 միավոր նոր «Altay» տանկերը ցամաքային զինուժին հանձնելու միջոցառմանը:
Ըստ էրդողանի՝ «Altay» տանկն ավելի կարողունակ է, քան 3-րդ սերնդի տանկերը, ինչպես նաև ստեղծված է ժամանակակից մարտական գործողությունների պայմաններին համապատասխան:
Միջոցառման ընթացքում Թուրքիայի նախագահը նշել է, որ ռազմական արդյունաբերության ծրագրերի ընդհանուր բյուջեն հասնում է 75 մլրդ դոլարի:
Թուրքիայի ցամաքային ուժերում փորձարկվում են թուրքական արտադրության նոր տանկերը
Ապրիլի 24-ին Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Սաքարիայի Արիֆիե նահանգում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է թեստավորման նպատակով 2 միավոր նոր «Altay» տանկերը ցամաքային զինուժին հանձնելու միջոցառմանը:
Ըստ էրդողանի՝ «Altay» տանկն ավելի կարողունակ է, քան 3-րդ սերնդի տանկերը, ինչպես նաև ստեղծված է ժամանակակից մարտական գործողությունների պայմաններին համապատասխան:
Միջոցառման ընթացքում Թուրքիայի նախագահը նշել է, որ ռազմական արդյունաբերության ծրագրերի ընդհանուր բյուջեն հասնում է 75 մլրդ դոլարի:
Հավելենք որ, «Altay» տանկերը սերիական արտադրության կդրվեն թեստավորման փուլերը բարեհաջող անցնելուց հետո:
Աղբյուրը՝ ermenihaber.am