Լրահոս

26.04.2023 14:14


Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին գտնվող թունելով երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին գտնվող թունելով երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին գտնվող Դևդորակի թունելով երթևեկությունը մի քանի ժամով կդադարեցվի։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

«Վրաստանի Ճանապարհային դեպարտամենտի տարածած տեղեկության համաձայն՝ Դևդորակի թունելը ապրիլի 29-ին՝ ժամը 00։00-ից մինչև 06։00-ն, վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,-ասաց նա։

Հակոբյանի խոսքով` գործելու է թունելին հարակից այլընտրանքային ավտոճանապարհը։

Այս խորագրի վերջին նյութերը