Կրեմլը ներկայացրել է Պուտինի և Փաշինյանի զրույցի մանրամասները
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը՝ շեշտադրելով տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման գործնական խնդիրների լուծումը: Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
ՀՀ կառավարությունն ավելի վաղ հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսով զրուցել է Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկվել են Լաչինի միջանցքին և Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին վերաբերող հարցեր:
«Լաչինի միջանցքում իրադրության ներկայիս սրման համատեքստում վերահաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հիմնարար պայմանավորվածությունների ամբողջ համալիրի անշեղ պահպանման կարևորությունը»,–ասված է Կրեմլի հրապարակած հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ Ռուսաստանի նախագահն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներում։
Կրեմլը ներկայացրել է Պուտինի և Փաշինյանի զրույցի մանրամասները
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը՝ շեշտադրելով տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման գործնական խնդիրների լուծումը: Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
ՀՀ կառավարությունն ավելի վաղ հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսով զրուցել է Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկվել են Լաչինի միջանցքին և Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին վերաբերող հարցեր:
Նշվում է նաև, որ Ռուսաստանի նախագահն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներում։
Աղբյուրը՝ armeniasputnik.am