Հեռախոսի մարտկոցի պայթյունից Հնդկաստանում 8-ամյա աղջիկ է մահացել
Հնդկաստանի հարավում գտնվող Տիրուվիլվամալա գյուղում ութամյա աղջիկը մահացել է իր Redmi Note 5 Pro սմարթֆոնի պայթյունի հետևանքով, այս մասին հայտնում է Asianet News-ը։
«Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ այդ պահին հեռախոսը լիցքավորվելիս չի եղել։ Մահվան պատճառը գերտաքացման հետևանքով բջջային սարքի ներսում մարտկոցի պայթյուն է եղել»,-նշում է պարբերականը։
Ութամյա Ադիթաշրի Կումարի հայրը՝ Աշոկ Կումարը, պատմել է, որ պայթյունի պահին աղջիկը եղել է տանը՝ տատիկի հետ։ Տատիկը ոստիկաններին պատմել է, որ պայթյունի պահին երեխան պառկած է եղել և ծածկված է եղել վերմակով, որի տակ էլ խաղացել է սմարթֆոնով։Տատիկը մի պահ գնացել է խոհանոց, այնուհետև լսել է պայթյուն և հետ գալով՝ անկողնու վրա տեսել է վիրավոր թոռնուհուն։
Փորձագետների կարծիքով՝ գերտաքացումն առաջացել է այն պատճառով, որ հեռախոսը եղել է վերմակի տակ։ Աղբյուրը նաև նշում է, որ հեռախոսի մարտկոցը դեֆորմացված է եղել։ Պայթած հեռախոսի բեկորները հավաքվել են մանրամասն ուսումնասիրության համար։
Հիշեցնենք, որ ԱՄՆ Օհայո նահանգի տներից մեկում այս տարվա հունվարին լիցքավորման դրված iPhone 4-ը բռնկվել էր այն ժամանակ, երբ ողջ ընտանիքը քնած էր եղել։ Խոհանոցում տեղադրված տեսախցիկը ֆիքսել էր, թե ինչպես է բռնկվելուց քիչ անց հրդեհն ինքն իրեն մարվում։ Հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, ոչ ոք չէր տուժել։
Լիթիում-իոնային մարտկոցները լայնորեն են օգտագործվում էլեկտրոնիկայում, և հազվադեպ է պատահում, որ մարտկոցները բռնկվեն, բայց երբեմն վերալիցքավորվող մարտկոցները գերտաքանում են և բռնկվում։
Հեռախոսի մարտկոցի պայթյունից Հնդկաստանում 8-ամյա աղջիկ է մահացել
Հնդկաստանի հարավում գտնվող Տիրուվիլվամալա գյուղում ութամյա աղջիկը մահացել է իր Redmi Note 5 Pro սմարթֆոնի պայթյունի հետևանքով, այս մասին հայտնում է Asianet News-ը։
«Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ այդ պահին հեռախոսը լիցքավորվելիս չի եղել։ Մահվան պատճառը գերտաքացման հետևանքով բջջային սարքի ներսում մարտկոցի պայթյուն է եղել»,-նշում է պարբերականը։
Ութամյա Ադիթաշրի Կումարի հայրը՝ Աշոկ Կումարը, պատմել է, որ պայթյունի պահին աղջիկը եղել է տանը՝ տատիկի հետ։ Տատիկը ոստիկաններին պատմել է, որ պայթյունի պահին երեխան պառկած է եղել և ծածկված է եղել վերմակով, որի տակ էլ խաղացել է սմարթֆոնով։ Տատիկը մի պահ գնացել է խոհանոց, այնուհետև լսել է պայթյուն և հետ գալով՝ անկողնու վրա տեսել է վիրավոր թոռնուհուն։
Փորձագետների կարծիքով՝ գերտաքացումն առաջացել է այն պատճառով, որ հեռախոսը եղել է վերմակի տակ։ Աղբյուրը նաև նշում է, որ հեռախոսի մարտկոցը դեֆորմացված է եղել։ Պայթած հեռախոսի բեկորները հավաքվել են մանրամասն ուսումնասիրության համար։
Հիշեցնենք, որ ԱՄՆ Օհայո նահանգի տներից մեկում այս տարվա հունվարին լիցքավորման դրված iPhone 4-ը բռնկվել էր այն ժամանակ, երբ ողջ ընտանիքը քնած էր եղել։ Խոհանոցում տեղադրված տեսախցիկը ֆիքսել էր, թե ինչպես է բռնկվելուց քիչ անց հրդեհն ինքն իրեն մարվում։ Հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, ոչ ոք չէր տուժել։
Լիթիում-իոնային մարտկոցները լայնորեն են օգտագործվում էլեկտրոնիկայում, և հազվադեպ է պատահում, որ մարտկոցները բռնկվեն, բայց երբեմն վերալիցքավորվող մարտկոցները գերտաքանում են և բռնկվում։
Աղբյուրը՝ tech.news.am