Ճապոնիայում կանխատեսում են, որ 50 տարի անց բնակչությունը մեկ երրորդով կկրճատվի
Ճապոնիայի բնակչությունը մեկ երրորդով կկրճատվի առաջիկա 50 տարվա ընթացքում՝ հասնելով մինչև 87 միլիոնի: Համապատասխան կանխատեսումն այսօր հրապարակել է Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարությանը կից Ազգաբնակչության և սոցիալական անվտանգության բնագավառի հետազոտությունների ազգային ինստիտուտը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:
Ընդ որում, ինստիտուտի փորձագետների կարծիքով, մինչև 2070 թվականը կենսաթոշակային տարիքի մարդկանց բաժինը կկազմի 38,4 %։ 2020 թվականին այս ցուցանիշը կազմել է 28,6 տոկոս։ Նաև ակնկալվում է, որ Ճապոնիայի բնակչության մեջ օտարերկրացիների բաժինը առաջիկա 50 տարում կհասնի 10,7%-ի։
Փետրվարի 28-ին Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարությունը հրապարակել էր հաշվետվություն, որի համաձայն 2022 թվականին երկրում ծնվել է 799,7 հազար երեխա, ինչը դարձել է ամենացածր ցուցանիշը 1899 թվականից ի վեր, երբ սկսել են համապատասխան վիճակագրություն վարել։ 2021 թվականի համեմատությամբ ծնելիության մակարդակն իջել է 5,1%-ով, ընդ որում՝ այն շարունակում է նվազել արդեն յոթ տարի շարունակ։
Ազգի սրընթաց ծերացումը, ծնելիության ցածր մակարդակի հետ մեկտեղ, պետությանը խոստանում է բազում խնդիրներ մոտ ապագայում։ Օրինակ՝ այժմ աշխատող ճապոնացիները ծեր հասակում կարող են չստանալ նույն չափով վճարումներ, որքան սահմանված է ներկայիս ճապոնացի թոշակառուների համար: