Արարատի մարզում բախվել են Mercedes-ն ու Opel-ը, վարորդներից մեկը մահացել է
Երեկ՝ ապրիլի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 17․40-ի սահմաններում Հովտաշատ գյուղի Բաղրամյան փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչ, 25-ամյա Նիկոլայ Ջ․-ի վարած Mersedes մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ, 47-ամյա Ջիվան Մ․-ի վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով երկու վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Մասիսի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը։ Վերջիններս վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Քննիչը դեպքի վայրում զննություն էր կատարել և վերջացրել, ու ավտոմեքենաները նրա հանձնարարականով տեղափոխում էին Ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք, երբ հիվանդանոցից ահազանգ է ստացվում Ոստիկանության Մասիսի բաժին, որ վիրավորներից Ջիվան Մ․-ն գիտակցության չգալով մահացել է։
Վթարի փաստով Մասիսիս քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։