Աշխարհ

27.04.2023 15:12


Բայրամովը հայտարարել է, թե Հայաստանը մերժել է Լաչինի ճանապարհի զուգահեռ վերահսկողության առաջարկը

Բայրամովը հայտարարել է, թե Հայաստանը մերժել է Լաչինի ճանապարհի զուգահեռ վերահսկողության առաջարկը

Հայաստանը մերժել է Լաչինի ճանապարհի զուգահեռ վերահսկողության առաջարկը. նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ մամուլի ասուլիսում:

«Նախագահի անում է ադրբեջանական կողմի բազմաթիվ առաջարկներ։ Դրանցից մեկը Լաչինի ճանապարհին թափանցիկ ռեժիմ ապահովելն է։ Սակայն հայկական կողմը հրաժարվել է զուգահեռ վերահսկողության առաջարկից։

Լաչինի ճանապարհին թափանցիկ հսկողություն ապահովելու նպատակով ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը համապատասխան քայլեր է ձեռնարկել անցակետի գործառույթ մտցնելու համար։ Ըստ հաղորդագրության՝ Լաչինի ճանապարհը կարող է շահագործվել 3 ուղղությամբ՝ քաղաքացիների, բեռների և տրանսպորտային միջոցների համար»,-ասել է Բայրամովը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանն ապրիլի 23-ին, խախատելով եռակողմ պայմանավորվածությունները, ապօրինաբար անցակետ է տեղադրել Լաչինի միջանքցում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում: Հաղորդվել է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը շարունակում է Հակարիի կամուրջը բացելու շուրջ բանակցությունները։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը