ԱՄՆ-ն և Ֆրանսիան «ազնիվ բրոքերի» հայտեր էին ներկայացնում հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում, կարծում եմ՝ նրանք ձախողել են. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Արևմուտքի միջնորդական ջանքերին և Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի այցին հարավկովկասյան տարածաշրջան:
«Որքան հիշում եմ՝ ԱՄՆ-ն և ԵՄ ներկայացուցիչները, մասնավորապես Ֆրանսիան, «ազնիվ բրոքերի» հայտեր էին ներկայացնում հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում: Կարծում եմ՝ նրանք այդ հայտերը ձախողել են՝ դատելով այն իրավիճակից, որը զարգանում է»,-ասել է դիվանագետը:
Զախարովայի խոսքով՝ ֆրանսիացի և ամերիկացի գործընկերների՝ բոլորին համոզելու փորձերը, որ իրենք առաջնորդվում են բացառապես Հարավային Կովկասում խաղաղության հասնելու շահերով, հերքվում են նրանց պարբերական հակառուսական հարձակումներով։
«Նման հայտարարությունները չի կարելի վերագրել որևէ կառուցողական աշխատանքի կամ ազնիվ միջնորդի աշխատանքին։ Նման հայտարարությունները ամրապնդում են մեր այն զգացումը, որ Վաշինգտոնի և Փարիզի իրական նկրտումները պատեհապաշտական և քաղաքականացված են և նպատակաուղղված են խարխլելու Ռուսաստանի դիրքերը, և տարածաշրջանի ժողովուրդների ճակատագրի հետ կապված մտահոգություններն ակնհայտորեն ներառված չեն նրանց ծրագրերում»,-նշել է դիվանագետը։

Աղբյուրը՝ tert.am