Աշխարհ

27.04.2023 20:20


Մահացել է դատապարտված ամենածեր նացիստը

Մահացել է դատապարտված ամենածեր նացիստը

102 տարեկանում մահացել է Զաքսենհաուզեն նացիստական համակենտրոնացման ճամբարի նախկին պահապան Յոզեֆ Շյուտցը։ Այս մասին տեղեկացրել է գերմանական Der Spiegel ամսագիրը։

2022թ. հունիսին դատարանը Զաքսենհաուզեն համակենտրոնացման ճամբարում ավելի քան 3 500 բանտարկյալների սպանությանը հանցակից լինելու համար հինգ տարվա ազատազրկման էր դատապարտել նրան, բայց Շյուտցը բողոքարկել էր դատարանի որոշումը։ Ինչպես նշել է ամսագիրը, որոշում չի կայացվել, այդ պատճառով դատավճիռն օրինական ուժ չի ստացել։

Դատավարության ժամանակ մեղադրյալը համառորեն հերքում էր, որ աշխատել է համակենտրոնացման ճամբարում և պնդում էր, որ գյուղատնտեսական աշխատող է եղել, բայց դատարանն այդ հայտարարությունը համարել է ոչ հավաստի՝ բազմաթիվ փաստաթղթերի հիման վրա, որոնք պարունակում էին անձնական տվյալներ մեղադրյալի մասին։ Դրանք մատնանշում էին, որ նա աշխատել է որպես Էսէս-ի պահապան համակենտրոնացման ճամբարում, գրել է Spiegel-ը։

Շյուտցի պաշտպանի խոսքով՝ համակենտրոնացման ճամբարի վերակացուի գործունեությունը բավարար չէ նացիստների հանցագործություններին նպաստելու գործում դատապարտվելու համար։ Ընդգծվել է, որ դատաքննության ժամանակ չի ապացուցվել, որ մեղադրյալը «բանտարկյալների կոնկրետ սպանություններ է կատարել»։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը