Ուղիղ մեկ տարի առաջ՝ այս օրը Տիգրանաշենից սկսեցինք մեր բաժին դիմադրությունը
Ուղիղ մեկ տարի առաջ՝ այս օրը, ես և իմ ընկերները, արձագանքելով ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի կոչին, Տիգրանաշենից սկսեցինք մեր բաժին դիմադրությունը՝ ընդդեմ Արցախի նշաձողի իջեցման, Ադրբեջանի հետ «խաղաղության» (նոր կապիտուլյացիոն) պայմանագիր կնքելու այս իշխանության հայտարարած քաղաքականության։
Այդ օրերից անցել է ուղիղ մեկ տարի, որից կեսից ավելին անցկացրի բանտում։ Ու հիմա վերհիշելով այդ ամենը՝ փորձեմ մի քանի արձանագրում անել.
- Դիմադրության պայքարից ինձ ու իմ ընկերներից շատերին բաժին ընկան բազմաթիվ քրեական գործեր, ձերբակալություններ, բանտարկություններ, իշխանության կողմից բազմապիսի ճնշումներ, որոշ «ընդդիմադիր» շրջանակների կողմից քաղաքական պայքարը ձախողելու մեղադրանքներ ու քննադատություններ։
- Մեզ սկսեցին բազմաթիվ մեղքերի մեջ մեղադրել մեր համախոհներից որոշները, ովքեր այդ օրերին ակտիվ ու անմնացորդ պայքարի մեջ էին։
֊ Ինձ, իմ ընկերներին, իմ կուսակցությանը, իմ կուսակցության կողմից ԱԺ-ում ներկայացված դաշինքի անդամներին ու ղեկավարին բաժին ընկան անձնական ու քաղաքական ամենածանր մեղադրանքներն ու հարվածները։
Եվ մենք, այս ամենի մեջ մտնելով, լավ գիտակցում էինք, որ, եթե չհասնենք մաքսիմալ արդյունքի, ստիպված ենք լինելու անցնել այս ամենի միջով։ Ու այդ օրերին ծանր ու թեթև էինք անում` արժե՞ր մտնել այդ բեռի տակ՝ լավ իմանալով, որ սպասված հաջողությունը չարձանագրելը ինչ է արժենալու մեզ համար։
Մենք շատ երկար ենք մտածել այդ ամենի մասին, բայց ո՞րն էր ավելի բարոյական` վերոնշյալ հարվածներից խուսափելն ու կրավորական կեցվա՞ծքը, թե՞ սեփական անձն ու քաղաքական ուժը իր ողջ կարողություններով ներդնելն ու իրավիճակը փրկելուն ուղղված քայլերը։
Դիմադրության պայքարից մեկ տարի անց` իշխանությունների դեմ նման մաշտաբի կամ գոնե դրան մոտ որևէ գործողություն ոչ ոքի կողմից չի նախաձեռնվել կամ իրականացվել։
Չէի ցանկանա անրադառնալ այն հարցին, թե որոշ քաղաքական անհատներից ու ուժերից ո՛վ ինչ կարող էր անել, որ չարեց, ո՛վ ինչ պետք է չաներ, բայց արեց, քանի որ շատ դեպքերում կարող է իմ կարծիքը սուբյեկտիվ լինել, և նպատակս մեղավորների ու անմեղների փնտռտուքը չէ։ Հատկապես, որ ինքս ինձ էլ մշտապես մեղավոր եմ զգում և զգալու, քանի դեռ չենք հասել վերջնական հաջողության։
Բայց ցանկանում եմ հիշեցնել ու որպես փաստ արձանագրել. եթե չլիներ Դիմադրության շարժումը, ապա վաղուց արդեն չէին լինի, ո՛չ Արցախը, ո՛չ Տիգրանաշենը, ո՛չ մի շարք այլ հայկական գյուղեր, իսկ Սյունիքի ու Գեղարքունիքի ճակատագիրը շատ ավելի անորոշ ու անհասկանալի վիճակում կարող էր լինել։
Իսկ եթե այս բոլորը մինչև այս պահը պահպանելու համար մենք պետք է քաղաքական ու անձնական այս գինը վճարեինք, ուրեմն՝ թող այդպես լինի. մեզանից շատերը նորից են պատրաստ դրան։
Հ.Գ. Մեր թշնամիները շարունակում են մոլեռանդորեն ատել ու պայքարել մեր դեմ, որովհետև գիտեն` մենք կարող ենք հաղթել իրենց։
Իսկ բարեկամներին ու ընկերներին, հատկապես` մեզանից նեղացած ու հիասթափվածներին կոչ եմ անում պատրաստվել ավելի մեծ կռվի։ Այն նորից միասին ենք անելու։

Գերասիմ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից