Երևանում 32-ամյա վարորդը Opel Corsa-ով վրաերթի է ենթարկել տղա երեխայի․ վարորդը փախուստի չի դիմել
Այսօր՝ ապրիլի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։10-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 32-ամյա Գևորգ Չ․-ն իր վարած Opel Corsa մակնիշի ավտոմեքենայով Արամ Խաչատրյան 25 շենքի հարևանությամբ վրաերթի է ենթարկել 12-14 տարեկան տղա հետիոտնի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է 1-03 շտապօգնություն և օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկներին՝ երեխային տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։
Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Պարեկային Ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը։