Կարծիք

28.04.2023 10:13


Փաշինյանին «դավաճան» անվանած երիտասարդն այսօր միայնակ ակցիա կիրականացնի Կառավարության և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպանատների առջև

Փաշինյանին «դավաճան» անվանած երիտասարդն այսօր միայնակ ակցիա կիրականացնի Կառավարության և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպանատների առջև

Ժողովուրդ ջան մի քանի կետով ամփոփեմ վերջին 2 օրս, խնդրում եմ առանձնահատուկ ուշադրություն դարձնել վերջին կետի վրա։

* միջադեպը, որ տեղի ունեցավ իմ համար շատ սովորական էր, իմ շաատ ավելի վաղ սկսած ակցիայի` շարունակական գործողությունների շղթայի հերթական օղակը։ Ուղղակի իրանք էնքան ուղեղից հիվանդ են ու աբսուրդ, որ իմ պես սովորական, իրապես ընդդիմադիր ու վստահաբար չկոտրվող տեսակին սարքեցին ավելի լայն զանգվածներին հայտնի։ Ես իմ մինի ակցիան արեցի ու շարունակելու էի ճանապարհս, անցնեի գնայի, եթե չբռնեին։ Անգամ ամոթ ա զգալը, որ դա հերոսություն ա ընկալվում, բայցևայնպես հուսով եմ վարակիչ կլինի։

* շատ սատարման խոսքեր, ընկերության հայտեր եմ ստացել, անչափ շնորհակալ եմ։ Իմ ֆեյսբուքյան պրոֆիլը վերջին 2տարում պարբերական գեներալնի ուբորկաներից հետո, այսինքն նիկոլականներից ու "քաղաքականությամբ չզբաղվողներից" մաքրվելուց հետո դարձել ա քիպլիկ սվոյների կուպե, մոտ 160 ընկերներ, պայքարի ընկերներ, իմ կողմից սիրված/հարգված/ընդունելի որոշ հանրային գործիչներ։ Էս վալնան ինչ֊որ տեղ անսպասելի էր, փորձում եմ ֆիլտրել, կներեք։ Կարևոր նախապայման ա ռեալ նկարներ ունենալն ու հստակ դիրքորոշումներով պոստերը։ Դա իմ կյանքի էս փուլում կարևոր ցուցիչ ա։

* շատ լրատվականներ են կապվել հետս, որոշներին մեկնաբանություններ եմ տվել, 2ռեպորտաժի մասնակցել, հաղորդումներում մասնակցություն չեմ պատկերացնում քանի որ էդ միջադեպը 30֊40րոպե չեմ կարող ու չեմ ուզում ճլելով պատմել, ավելացումներ, իմպրովիզներ անել։ Ինչ կա արդեն ասել, պատմել եմ։ Իսկ ավելին ասել, խոսելու համար ունենք ինձնից 100անգամ կոմպետենտ, խելացի փորձագետներ։ Այլ թեմաներով ուղղակի կարծիք, մեկնաբանության համար զրույց գուցե, խնդրեմ։

* աշխատանքի հետ կապված. այո փնտրելու եմ, բայց վիճակս ծայրահեղ չի, փառք Աստծո, ուղղակի բոլոր աշխատանքի հարցում օգնել հորդորող պոստերը չեմ տեսնում, որ հեղինակներին խնդրեմ խմբագրել։) Այնուամենայնիվ շնորհակալ եմ պայքարի բոլոր ծանոթ֊անծանոթ ընկերներից։

* չէի ուզի որ նման մասշտաբի աղմուկ բարձրանար ու էլի ինչ֊որ տեղ թեկուզ մի քանի ժամով կամ մի 2օրով շեղվեինք մեր գերխնդիր Արցախի պաշտպանությունից ու սրանց վռնդելու օրակարգից ու հենց էս օրակարգի շրջանակում ես վաղը միանձնյա ակցիա եմ անելու կառավարության, այնուհետև Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպանատների առջև։ Իրազեկման ակցիա, մոտ 1ժամ յուրաքանչյու «կանգառում»։ Պոստերով, որը չի պարունակելու որևէ վիրավորանք, ընդամենը գրելու եմ այն ինչ կուզենայի հիշեցնել հասցեատերերին։ Եթե հարմար լինի կարող եք միանալ, կանգնենք միասին, զրուցենք։ Կսկսեմ 11։30֊40 կառավարության շենքի դիմացից։

Առաջն Աստված, միասին մենք ուժ ենք։ Մեր հաղթանակն այլընտրանք չունի։

#Արցախըհայկականէ #ՀավերժականՀայաստան

Սամվել Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

89921ab1063ac7341d6c22ddae3b5a4e9de68ceee0b85f2efe5eb22e98ce1008 8165adad45297f0bd2d79f65838e5682

Այս խորագրի վերջին նյութերը