Մակրոնը քաղաքացիների հետ շփվելիս հայհոյանք է օգտագործել (տեսանյութ)
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Դոլ քաղաքի բնակիչների հետ շփվելիս հայհոյանք է օգտագործել, ինչի մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ BFMTV-ին հղումով։
Հինգշաբթի առավոտյան Ֆրանսիայի ղեկավարն անսպասելիորեն հայտնվել է Դոլի շուկայում։ Ոչ պաշտոնական միջավայրում նրան հարցրել են երկրում մեծ աղմուկ հանած ու դժգոհության ալիք բարձրացրած կենսաթոշակային բարեփոխումների մասին օրինագծի առաջընթացի մասին՝ նշելով, որ դրա իրականացումը շատ ժամանակ է պահանջում և չափազանց մեծ ծախսեր է պահանջում պետության կողմից։
«... (հնչել է հայհոյանք, ամենամեղմ թարգմանությամբ՝ «գրողը տանի» արտահայտությունը-Tert.am), ես նույնպես կցանկանայի, որ այն ավելի արագ առաջ գնար»,-ասել է պետության ղեկավարը։
Մարտին Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը օգտագործել է սահմանադրության 49.3-րդ հոդվածը՝ ընդունելու օրինագիծը, որով կենսաթոշակային տարիքը մինչև 2030 թվականը 62-ից 64-ի կբարձրացվի: Այս նախաձեռնությունը բողոքի հզոր ալիք առաջացրեց. ամբողջ երկրում ավելի քան մեկ միլիոն մարդ փողոց էր դուրս եկել։ Ի վերջո Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը ապրիլի 14-ին հաստատել է կենսաթոշակային բարեփոխումների օրենքի առանցքային հոդվածը, իսկ Էմանուել Մակրոնը ստորագրել է այն։ Դրանից հետո տեղական արհմիությունները հայտարարել են, որ չեն համաձայնի մայիսի 1-ից շուտ այս հարցով կառավարության հետ հանդիպմանը և կոչ են արել այդ օրը «բացառիկ համազգային» բողոքի ակցիա անցկացնել։