Աշխարհ

28.04.2023 12:34


Հրադադարի ռեժիմի խախտման նպատակը միշտ լարված իրավիճակ պահելն է․ ԳՇ պետ

Հրադադարի ռեժիմի խախտման նպատակը միշտ լարված իրավիճակ պահելն է․ ԳՇ պետ

Իրավիճակը սահմանին հարաբերական կայուն է։ Այս մասին Ջերմուկում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ զինված ուժերի շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։

«Բայց հակառակորդի կողմից Սյունիքի, Գեղարքունիքի ուղղություններում գրանցվում են հրադադարի ռեժիմի խախտումներ, ընդ որում՝ հրադադարի ռեժիմի խախտման նպատակը միշտ լարված իրավիճակ պահելն է, բայց մեր կողմից իրավիճակը գտնվում է հսկողության տակ»,-շեշտեց նա։

ԳՇ պետը ԵՄ դիտորդական առաքելության հետ աշխատանքը բարձր է գնահատում։

«Բոլոր խնդիրները լուծվում են պատշաճ մակարդակով, առաջին հերթին՝ մենք ստանձնում ենք նրանց ռազմական անվտանգության ապահովումը ինչպես տեղում աշխատելու, այնպես էլ՝ երթևեկության ժամանակ։ Համագործակցությունը գնահատում եմ բարձր»,-ընդգծեց ԳՇ պետը։

Նրա խոսքով՝ առաքելությունը կատարում է իր առջև դրած խնդիրը։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը