Աշխարհ

28.04.2023 18:46


Նոր գնված Redmi Note 12 Pro սմարթֆոնը բռնկվել է տղամարդու գրպանում (լուսանկար)

Նոր գնված Redmi Note 12 Pro սմարթֆոնը բռնկվել է տղամարդու գրպանում (լուսանկար)

Հնդկաստանում վերջերս գնված Redmi Note 12 Pro սմարթֆոնը վառվել է սեփականատիրոջ ծոցագրպանում, երբ նա դաշտում աշխատելիս է եղել։ Redmi-ի աջակցության ծառայությունը դեռ չի արձագանքել միջադեպին, իսկ տուժողը հայտարարել է, որ պատրաստվում է դիմել դատարան, եթե ընկերությունն իրեն չպատասխանի։

Հեռախոսի սեփականատեր Նավին Դահիան Twitter-ում հայտնել է, որ սմարթֆոնը գնել էր 2023-ի փետրվարի 13-ին, դեպքը տեղի էր ունեցել ապրիլի 11-ին, երբ նա աշխատելիս է եղել դաշտում, իսկ սմարթֆոնը եղել է նրա ծոցագրպանում և այդ պահին չի օգտագործվել։

Դահինան պատմել է, որ նախ գրպանի հատվածում ուժեղ այրոց է զգացել, ապա պարզել, որ սմարթֆոնն այրվում է։ Նա հեռախոսն արագ հանել է գրպանից և գցել գետնին։ Ինքը՝ Դահիան, միջադեպից չի տուժել, սակայն հեռախոսն այրվել է և այլևս չի աշխատում։

Դեպքի հաջորդ օրը Դահիան կապ է հաստատել Redmi-ի աջակցության ծառայության հետ, սակայն ադեկվատ պատասխան չի ստացել։ Նա ասել է, որ եթե ​​Redmi-ն չպատասխանի միջադեպը հետաքննելու իր խնդրանքը և ընդունելի լուծում չառաջարկի, Դահիան դատի կտա ընկերությանը:

Հիշեցնենք, որ վերջերս Հնդկաստանում 8-ամյա մի աղջիկ էր մահացել սմարթֆոնի պայթյունի հետևանքով։ Ի դեպ, սմարթֆոնը նույնպես եղել է Redmi-ի արտադրության։ Այդ դեպքում պայթել էր Redmi Note 5 Pro-ն, որով աղջիկը խաղալիս էր եղել վերմակի տակ։

Աղբյուրը՝ tech.news.am

Այս խորագրի վերջին նյութերը