Լրահոս

28.04.2023 13:10


55-ամյա կինը հայտնել է, որ 28-ամյա տղամարդը բռնաբարել է իրեն, հափշտակել զարդերը, հայտարարել՝ ադրբեջանցի է

55-ամյա կինը հայտնել է, որ 28-ամյա տղամարդը բռնաբարել է իրեն, հափշտակել զարդերը, հայտարարել՝ ադրբեջանցի է

Ապրիլի 28-ին, քստմնելի դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի մարզային վարչության (վարչության պետ Արթուր Մկրտչյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Սևակ Բադիրյանի) և Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Վահան Ազատյանի գլխավորությամբ, օպերատիվ հետախուզական միջոցառումների ու պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում բացահայտել են հանցագործությունը և հայտնաբերել Մեծն Նժդեհի ասած՝ հայի տականքին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այսօր՝ ժամը 06։15-ի սահմաններում Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ 55-ամյա կինը ահազանգել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին և հայտնել, որ իրեն անհայտ անձը գաղտնի մտել է իր տուն իր հետ հայերեն խոսելով ասել, որ ինքը թուրք է։

Արդեն տեղում տանտիրուհին ոստիկաններին հայտնել է, որ ժամը 04։00-ի սահմաններում անծանոթ տղամարդը մտել է իր տուն, իր կամքին հակառակ սեռական հարաբերություններ է ունեցել իր հետ, ապա ձեռքերով հարվածել իր մարմնի տարբեր մասերին և իրենից գողացել 1-ական ոսկյա և արծաթյա մատանիներ, 1 զույգ ոսկյա ականջօղեր, ապա հայերեն ասել, որ ինքը հայ չէ, ադրբեջանցի է և, որ կատարվածի մասին պետք է լռի ու աղմուկ չբարձրացնի, ապա դիմել է փախուստի։

Մինչ դեպքի վայրի զննություն էր կատարում քննչական խումբը՝ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության խմբի և Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ նշված հանցագործություն կատարելու կասկածանքով՝ հայտնաբերել ու Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին են տեղափոխել Տավուշի մարզի բնակիչ 28-ամյա Արտյոմ Ղ․-ին։

Վերջինս փաստերի ճնշման տակ ոչ միայն խոստովանել է իր կողմից կատարված քստմնելի արարքը, այլև նրա մոտ հայտնաբերվել են տուժողից գողացված զարդերը։

Այս խորագրի վերջին նյութերը