Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև խնդիրները լուծված չեն. Չավուշօղլու
Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև խնդիրները դեռևս լուծված չեն։ Այս մասին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է Hürriyet-ին տված հարցազրույցում։
Նա ասել է, որ Վաշինգտոնը շարունակում է աջակցել Թուրքիայում արգելված Քրդական բանվորական կուսակցությանը (ՔԲԿ):
«Մենք դաշնակիցներ ենք, մենք նաև ռազմավարական մեխանիզմ ենք մշակել խնդիրների լուծման համար։ Հարաբերությունները դարձել են ավելի կայուն, քան նախկինում, բայց խնդիրները չեն լուծվել: Դոնալդ Թրամփի ժամանակ մեկ վերելք էր, մեկ` անկում։ Նա թվիթ էր գրում, և խառնաշփոթ էր սկսվում։ Իսկ ՔԲԿ–ին և YPG-ին աջակցությունը շարունակվում է»,-ասել է Չավուշօղլուն։
Բացի այդ, նախարարի խոսքով, FETÖ–ի (Թուրքիայում արգելված քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությունը, որի հետ Անկարան կապում է պետական հեղաշրջման փորձը,-խմբ.) ներկայությունն ԱՄՆ-ում նույնպես խնդիր է ներկայացնում։
Թուրքիայի արտգործնախարարը Վաշինգտոնին մեղադրել է նաև Սիրիայում քրդերին աջակցելու մեջ։
Հավելենք, որ Թուրքիայում 2015թ-ի հուլիսին` ՔԲԿ-ի հետ զինված հակամարտությունը վերսկսելուց հետո, քուրդ ապստամբների հարձակումների հետևանքով մահացել է ավելի քան 900 զինվորական և ոստիկան, ինչպես նաև մոտ 500 քաղաքացիական անձ։ Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ այդ շրջանում անվտանգության ուժերը չեզոքացրել են ՔԲԿ-ի ավելի քան 10 հազար անդամի։ Իրաքի հյուսիսում գտնվում են քրդական ջոկատներ, որոնց դեմ Թուրքիայի զինված ուժերն անցկացնում են օդային և ցամաքային գործողություններ։
Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև խնդիրները լուծված չեն. Չավուշօղլու
Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև խնդիրները դեռևս լուծված չեն։ Այս մասին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է Hürriyet-ին տված հարցազրույցում։
Նա ասել է, որ Վաշինգտոնը շարունակում է աջակցել Թուրքիայում արգելված Քրդական բանվորական կուսակցությանը (ՔԲԿ):
Բացի այդ, նախարարի խոսքով, FETÖ–ի (Թուրքիայում արգելված քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությունը, որի հետ Անկարան կապում է պետական հեղաշրջման փորձը,-խմբ.) ներկայությունն ԱՄՆ-ում նույնպես խնդիր է ներկայացնում։
Թուրքիայի արտգործնախարարը Վաշինգտոնին մեղադրել է նաև Սիրիայում քրդերին աջակցելու մեջ։
Հավելենք, որ Թուրքիայում 2015թ-ի հուլիսին` ՔԲԿ-ի հետ զինված հակամարտությունը վերսկսելուց հետո, քուրդ ապստամբների հարձակումների հետևանքով մահացել է ավելի քան 900 զինվորական և ոստիկան, ինչպես նաև մոտ 500 քաղաքացիական անձ։ Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ այդ շրջանում անվտանգության ուժերը չեզոքացրել են ՔԲԿ-ի ավելի քան 10 հազար անդամի։ Իրաքի հյուսիսում գտնվում են քրդական ջոկատներ, որոնց դեմ Թուրքիայի զինված ուժերն անցկացնում են օդային և ցամաքային գործողություններ։
Աղբյուրը՝ armeniasputnik.am