Կարծիք

28.04.2023 19:06


Քաղաքացու օրը կանցկացվեն «Բռնիր֊թքիր» սպորտմասսայական միջոցառումներ

Քաղաքացու օրը կանցկացվեն «Բռնիր֊թքիր» սպորտմասսայական միջոցառումներ

Հայտնի է քաղաքացու օրվա միջոցառումների ժամանակացույցը:

Տոնական օրը մեկնարկում է Երևանյան մարաթոնով, որը կսկսվի ժամն 8։00–ին Պարոնյան փողոցից: Մարաթոնի մասնակիցներին կարմիրբերետավորները կլարեն մինչև Էրեբունի ոստիկանության բաժին:

«Խաղաղության դարաշրջան» մանկական տոնական ծրագիր կանցկացվի ժամը 11։00–13։00–ին Ազատության հրապարակում, որտեղ կանցկացվի նկարչության դասընթաց փոքրիկների համար: Երեխաները կսովորեն կարմիր և սպիտակ գույներով նկարել աստղ ու լուսին:

«Հպարտ քաղաքացի» փողային գործիքների շքերթը կմեկնարկի ժամը 14։00–ին Բաղրամյան պողոտայում: Կներկայացվեն մեկ անձից գնումների կատարման գործիքները:

«Բազմազգ Հայաստան» հարթակը կգործի կեսօրից Մաշտոցի պողոտայում, առանձին տաղավարներում կներկայացվեն Հայաստանում ապագայում բնակվող ազգային խմբերի պատմությունն ու մշակույթը՝ բացառությամբ եզդիների, քրդերի, ռուսների, ուկրաինացիների, բելառուսների, ասորիների, հույների, վրացիների, պարսիկների:

15:00-ին Ազգային ժողովի այգում պարային ներկայացում՝ «Դերվիշների պարը»:

«Բռնիր֊թքիր» սպորտմասսայական միջոցառումները կմեկնարկեն ժամը 16:00-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տարածքում:

Հանրապետության հրապարակում ժամը 17:00-ից կբացվի «Հայրենիքիս հողն ու ջուրը» տոնավաճառը:

Ջազի սիրահարների համար Ազնավուրի հրապարակում ժամը 18։00–ին համերգ «Վահագն Հայրապետյան տրիո»:

Տոնական օրը կավարտվի ժամը 21։00–ին Հայաստանի պատմության թանգարանում հրավառությամբ։

Հովհաննես Խուդոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը