Լրահոս

29.04.2023 10:21


Թալանել են Երևանի Քննչական վարչության նախկին պետի Porsche-ն, գողացել են պայուսակ, որում եղել է ատրճանակ և գումար

Թալանել են Երևանի Քննչական վարչության նախկին պետի Porsche-ն, գողացել են պայուսակ, որում եղել է ատրճանակ և գումար

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 13-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Այդ օրը ժամը 20:20-ի սահմաններում Երևանի բնակիչ Մհեր Վարդանյանը նկատել է, որ Երվանդ Քոչար փողոցում գործող «SAS» սուպերմարկետի մոտ կայանված, իրեն պատկանող Porsche մակնիշի ավտոմեքենայի դուռը բացել են և այնտեղից կատարել գողություն:

Գողության մասին Մ. Վարդանյանը ոստիկանություն է դիմել 1 օր անց և հայտնել, որ ավտոմեքենայի սրահից գողացել են պայուսակ, որի մեջ եղել է իրեն պատկանող «Չեզեթ 75Բ նյու էդիշն» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտներով, 2 հատ անձնագիր, զենքի թույլտվության կտրոններ, բանկային քարտեր, զինգրքույկ և գումար: Գումարն էլ եղել է մոտ 6500 ԱՄՆ դոլար:

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Վարդանյանը նախկինում աշխատել է Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ:

Այս խորագրի վերջին նյութերը