Տնտեսական

29.04.2023 10:44


Փաշինյանը Հայաստանի պետական պարտքն ամենաշատն ավելացրած ղեկավարն է

Փաշինյանը Հայաստանի պետական պարտքն ամենաշատն ավելացրած ղեկավարն է

Կառավարությունն Ազգային ժողով է ուղակել 2022 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը, որն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում քննարկվելուց հետո կընդգրկվի ԱԺ լիագումար նիստրի օրակարգ։

Ըստ 2022 թվականի բյուջեի կատարողականի՝ դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 4,186.7 մլրդ դրամ (10,637.7 մլն ԱՄՆ դոլար)՝ նախորդ տարեվերջին 4,429.6 մլրդ դրամի (9,225.6 մլն ԱՄՆ դոլարի) համեմատ:

ՀՀ պետական պարտքի 2,536.7 մլրդ դրամը (6,445.4 մլն ԱՄՆ դոլարը) կազմել է արտաքին պարտքը, 1,650.0 մլրդ դրամը (4,192.3 մլն ԱՄՆ դոլարը)՝ ներքին պարտքը:

ՀՀ կառավարության պարտքը 2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3,969.7 մլրդ դրամ (10,086.4 մլն ԱՄՆ դոլար), որից արտաքին պարտքը՝ 2,319.7 մլրդ դրամ (5,894.1 մլն ԱՄՆ դոլար), իսկ ներքին պարտքը՝ 1,650.0 մլրդ դրամ (4,192.3 մլն ԱՄՆ դոլար):

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը ստանձնել է մոտ 7 միլիարդ դրամ պետական պարտքով և դարձել Հայաստանի այն միակ ղեկավարը, որի պաշտոնավարման 5 տարիների ընթացքում պետության պարտքն աճել է աննախադեպ այնպիսի մեծ ծավալով, որքան չի աճել Փաշինյանին նախորդած ղեկավարների պաշտոնավարման ընթացքում։

Համեմատության համար բերենք պարզ վիճակագրություն՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի ժամանակ Հայաստանի պետական պարտքը կազմել է 768 միլիոն դոլար։

2007-ի վերջին՝ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնաթողությունից առաջ, պետական պարտքը կազմել է 1 միլիարդ 697 միլիոն։

2018 թվականին 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Հայաստանի պետական պարտքը կազմել է 6 միլիարդ 775 միլիոն դրամ։

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը