Իսպանիայում գտել են անհետացած քաղաքակրթության քարե կիսանդրիներ
Հնագետներն Իսպանիայում բնական չափերով մարդկային ֆիգուրների հինգ կիսանդրի են գտել։ Դրանք պատկերում են անհետացած տարտեսյան քաղաքակրթության ներկայացուցիչներին, որն անհետացել է ավելի քան 2500 տարի առաջ, հաղորդում է livescience-ը։
Քարե դեմքերը թաքնված են եղել Իսպանիայի հարավում գտնվող տարտեսյան հնագույն բնակավայր Կասաս դել Տուրունյուելոյի տաճարի փոսի մեջ։
Հինգ ֆիգուրներից երկուսը գրեթե ամբողջական էին, մնացածը պահպանվել են միայն բեկորների տեսքով։ Ենթադրվում է, որ դրանք պատկերում են ականջօղերով աստվածուհիներին, ինչը կարող է կապված լինել ոսկերչական արվեստի ծաղկման հետ։
Որոշ պատմաբաններ, այդ թվում՝ հույն փիլիսոփա Արիստոտելը, ժամանակին տարտեսներին կապել են առասպելական կորսված Ատլանտիդա քաղաքի հետ։ Այնուամենայնիվ, այս գաղափարը հետագայում մերժվել է գիտական հանրության կողմից:

Աղբյուրը՝ news.am