Աշխարհ

29.04.2023 19:30


Պերուում հայտնաբերել են հազարամյա դեռահասի մումիա, որին զոհաբերել են աստվածներին

Պերուում հայտնաբերել են հազարամյա դեռահասի մումիա, որին զոհաբերել են աստվածներին

Կախամարկիլյա հնագիտական համալիրում պեղումների ժամանակ հայտնաբերել են դեռահասի մումիա, որին 1100-1200 թվականներին զոհաբերել են աստվածներին: Մարդկային մնացորդները լավ պահպանված են, դրանք կարող են մանրակրկիտ հետազոտվել լաբորատորիայում, գրում է Arkeonews-ը:

Մումիան փաթաթված էր հատուկ թաղման սավանով։ Նրան թաղել են ստորգետնյա գերեզմանում՝ կերամիկայի հետ միասին։ Վերլուծությունը ցույց է տվել, որ այն պատրաստել են Լիմայի կամ Իչսմայի նախաիսպանական մշակույթի մարդիկ։ Բացի կերամիկայից, գերեզմանում հայտնաբերվել են պարան, մաշկի կտորներ եւ մազերի մնացորդներԼ

Պերուում առաջին անգամ չէ, որ հայտնաբերվում են երեխաների զոհաբերության հնագույն վկայություններ: 2018-ին հնագետները հայտնաբերել են մոտ 550 տարի առաջ 200 լամաների հետ սպանված 140 փոքրիկների եւ դեռահասների մնացորդներ:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը