Լրահոս

29.04.2023 12:09


Գյումրիում Grand Cherokee-ն անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է

Գյումրիում Grand Cherokee-ն անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է

Այսօր՝ ապրիլի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 21:10-ի սահմաններում Grand Cherokee մակնիշի ավտոմեքենան Գյումրի քաղաքի Մովսես Խորենացի փողոցի թիվ 25/2 հասցեի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, գլխիվայր շրջվել է:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Գյումրու թիվ 48/1 հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:

Ոստիկանությունն ու Պարեկային ծառայությունը պարզում են խորհրադավոր վարորդի ինքնությունը, քանի որ վարորդը դեպքի վայրում չի եղել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է «Քինգս Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ի հաշվեկշռում:

Այս խորագրի վերջին նյութերը