Աշխարհ

29.04.2023 14:33


Թուրքիայի կենտրոնական հատվածում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի կենտրոնական հատվածում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի կենտրոնական հատվածում՝ Գազիանթեփից 40 կմ հյուսիս-արևմուտք, ապրիլի 29-ին 3,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։

Ինչպես փոխանցում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 10։10-ին (երևանյան ժամանակով՝ 11։10-ին)։

Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ստորգետնյա ցնցումների հետևանքով տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը