Աշխարհ

29.04.2023 21:08


Զբաղվում եմ երաժշտությամբ, բայց առաջին տեղում ֆուտբոլն է. Լեաու

Զբաղվում եմ երաժշտությամբ, բայց առաջին տեղում ֆուտբոլն է. Լեաու

«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն պատմել է, որ զբաղվում է երաժշտությամբ, սակայն ֆուտբոլը դեռ առաջին տեղում է։

«Տանը փոքրիկ ստուդիա ստեղծեցի և գնեցի նախնական սարքավորումները՝ խոսափող, ականջակալներ։ Սովորեցի համատեղել երաժշտությունը, միքսեր պատրաստել: Ինձ դա դուր է գալիս, բայց ֆուտբոլն, իհարկե, ավելի կարևոր է»,-Լեաուի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։

Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա կիսապաշտպանը Ա Սերիայում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը