Կարծիք

29.04.2023 19:55


Այդ համաձայնագրով հրաժարվելու են Արցախից, միջանցքի անվան տակ էլ հանձնելու են Սյունիքը

Այդ համաձայնագրով հրաժարվելու են Արցախից, միջանցքի անվան տակ էլ հանձնելու են Սյունիքը

ՀՀ արտգործնախարար կոչված, իրականում՝ տարբեր օտար ծառայությունների գործակալը մեկնում է ԱՄՆ իր ադրբեջանցի գործընկերոջ հետ «խաղաղության», իրականում՝ հերթական կապիտուլյացիայի փաստաթղթի ճանապարհային քարտեզ համաձայնեցնելու համար։ Պարզից էլ պարզ է, այդ համաձայնագրով հրաժարվելու են Արցախից, միջանցքի անվան տակ՝ հանձնելու են Սյունիքը, նաև ԽՍՀՄ տարիներին Ադրբեջանի կողմից գրաված՝ այսպես կոչված անկլավները։

Բացի այդ, պարզ է նաև, որ Ադրբեջանը դուրս չի բերի զինված ուժերը 2021-2023թթ․ գրաված տարածքներից։ Մի խոսքով, եթե թույլ տանք, այդ համաձայնագիրը կնշանակի Արցախի և Հայաստանի մահը։

Այնպես որ, ժամանակը չի սպասում, բոլոր իրական ընդդիմադիրները պիտի համախմբվեն և օր առաջ վռնդեն դավաճան իշխանությանը։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը