Աշխարհ

30.04.2023 10:00


500-600 երեխայի բիոլոգիական հորը արգելել են սերմնահեղուկ հանձնել

500-600 երեխայի բիոլոգիական հորը արգելել են սերմնահեղուկ հանձնել

Նիդերլանդների դատարանը պարտավորեցրել է տղամարդուն, ով, դատավորների կարծիքով, աշխարհով մեկ 500-600 երեխայի հայր է դարձել, դադարեցնել սերմնահեղուկ հանձնելը, հաղորդում է CNN-ը։

41-ամյա հոլանդացուն արգելվել է սերմնահեղուկ հանձնել կլինիկաներին, ասված է դատարանի որոշման մեջ։ Նա կարող է 100 000 եվրո տուգանվել յուրաքանչյուր խախտման համար։

Դատարանը նաև պարտավորեցրել է տղամարդուն արտասահմանյան կլինիկաներ նամակներ գրել՝ նրանց մոտ իր սերմնահեղուկի պաշարները ոչնչացնելու խնդրանքով։

Որոշումն ընդունվել է քաղաքացիական հայցից հետո, որ սկսել էր երեխաների և այդ տղամարդուն որպես դոնոր գործածած հոլանդացի ծնողների շահերը պաշտպանող հիմնադրամի կողմից։

Նրանք պնդում էին, որ տղամարդու շարունակվող դոնորությունը խախտում է նրա երեխաների անձնական կյանքի իրավունքը, որոնց ռոմանտիկ հարաբերություններ հաստատելու կարողությունը զսպվում է պատահական արյունախառնման երկյուղով։

Առաջին անգամ տղամարդու զանգվածային դոնորության մասին հայտնի է դարձել 2017 թվականին, և նրան արգելել էին դոնորությունը անպտղությունը բուժող հոլանդական կլինիկաներում, որտեղ նա արդեն 100-ից ավելի երեխայի հայր էր դարձել։

Սակայն նա շարունակել է դոնորությունն արտասահմանում։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը