Երևանում 34-ամյա վարորդը Opel-ով Մյասնիկյան պողոտայում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին․ վերջինս տեղում մահացել է
Երեկ՝ ապրիլի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Հարություն Մ․-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայի թիվ 43/9 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող, դեռևս ինքնությունը չպարզված, տղամարդ հետիոտնի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։
Վարորդն այնուհետև ահազանգել է 1-02։
Տեղում վարորդի ինքնազգացողությունը վատացել է, և ժամանած բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել նրան, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։