Լրահոս

01.05.2023 11:00


Հայաստանում անձրևները կշարունակվեն ևս երեք օր, օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով

Հայաստանում անձրևները կշարունակվեն ևս երեք օր, օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով

Հայաստանի տարածքում ապրիլի 30-ի ցերեկը, մայիսի 1-3-ին շրջանների զգալի մասում, 4-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Armenia 30_04_23

Քամին՝ հարավարևելյան 5-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 30-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով։

Երևանում ապրիլի 30-ի ցերեկը, մայիսի 1-3-ին սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։

Yerevan 30_04_23

Այս խորագրի վերջին նյութերը