Աշխարհ

01.05.2023 11:10


Կլոպը վնասել է ազդրը՝ Լիվերպուլի հաղթական գոլը տոնելիս (տեսանյութ)

Կլոպը վնասել է ազդրը՝ Լիվերպուլի հաղթական գոլը տոնելիս (տեսանյութ)

Յուրգեն Կլոպը վնասվածք է ստացել «Լիվերպուլի»՝ «Տոտենհեմի» դեմ խաղի վերջնամասում (4:3):

Մերսիսայդցիների գլխավոր մարզիչը բուռն է տոնել Դիոգո Ջոտայի գոլը երկրորդ խաղակեսի ավելացված 4-րդ րոպեին։ Պահեստայինների նստարանից նա վազել է չորրորդ պաշտոնյայի մոտ ու սկսել ինչ-որ բան բղավել նրա վրա, իսկ վերադառնալիս՝ ետևից բռնել է ձախ ոտքի ազդրը:

Գերմանացի մասնագետը նաև դեղին քարտ է ստացել։

«Իմ ազդրի վիճակը վատ է: Սա պատիժ է այն բանի համար, որ ես ինձ չպահեցի այնպես, ինչպես պետք է։ Առաջիկա մի քանի օրերի ընթացքում ես ցավեր կունենամ, իսկ մրցավար Թիրնիին՝ ոչ»,-ասել է Կլոպը, որը նաև քննադատել է գլխավոր մրցավարի աշխատանքը:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը