Կարելի է տարբեր մոտեցումներ ունենալ Իրանի հանդեպ, բայց ակնհայտ է, որ այս արժանապատիվ պետությունը և ազգին չհարգելն անհնար է
Կարելի է տարբեր մոտեցումներ ունենալ Իրանի հանդեպ, բայց ակնհայտ է, որ այս արժանապատիվ պետությունը և ազգին չհարգելն անհնար է։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Տեսանյութում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի ներկայացուցիչը խոսում է այս երկրի տարածքային ջրերին մոտեցած ամերիկան ռազմանավի կապավորի հետ և ասում՝ «Սա Պարսից ծոցն է, պարսկերեն խոսի՛ր, պիտի՛ պարսկերեն խոսեք»։
Իսկ, երբ ամերիկյան ռազմանավի կապավորը սկսում է խոսել պարսկերեն, ասելով, որ իրենք միջազգային ջրերում են և ապահովում են այդտեղի անվտանգությունը, իրանցի զինվորականը պատասխանում է, թե վիրավորական է լսել «անվտանգության ապահովում» բնորոշումը, որովհետև դա Պարսից ծոցն է և այդտեղի անվտանգությունն ապահովում է Իրանը։
Պետության անվտանգության ապահովումը պետք է լինի հենց նման արժանապատիվ մոտեցումներով, այլ ոչ թե՝ «միջազգային հանրությունը, խաղաղապահները, դիտորդները» և այսպես շարունակ»,-գրել է Ոսկանյանը։