Երևանում 39-ամյա վարորդը Hyundai Sonata-ով կոտրել է երթևեկությունը կարգավորող ցուցանակն ու մոտ 100 մետրի վրա ծառերի սպանդ իրականացրել
Երեկ՝ ապրիլի 30-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 39-ամյա Գուրգեն Սարգսյանը իր վարած Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենայով Թևոսյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գուտում տեղադրված ճանապարհային երթևեկությունը կարգավորող նշաններին, կոտրել դրանք և մոտ 100 մետրի վրա եղած ծառերը արմատախիլ անելով ու կոտրելով, առաջ ընթացել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Վթարի փաստով՝ ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում նյութեր են նախապատրաստվում։