Աշխարհ

01.05.2023 17:13


Վրաստանը չմիացավ հակառուսական պատժամիջոցներին, չներքաշվեց պատերազմում, ուստի նրան ԵՄ թեկնածուի կարգավիճակ չտրվեց. Կալաձե

Վրաստանը չմիացավ հակառուսական պատժամիջոցներին, չներքաշվեց պատերազմում, ուստի նրան ԵՄ թեկնածուի կարգավիճակ չտրվեց. Կալաձե

Իշխող «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» առաջնորդներից մեկը՝ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, ասել է, որ Վրաստանը պատրաստ է կատարել բոլոր այն չափանիշները, որոնք անհրաժեշտ են ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար, սակայն եթե երկրին այդ կարգավիճակ չտրամադրվի, դա «խնդիր չի լինի»: Այս մասին գրում է EurAsia Daily-ն:

Նրա խոսքով՝ Վրաստանն այս կարգավիճակին արժանի էր դեռ անցյալ տարի, սակայն պաշտոնական Թրբիլիսիին դրա տրամադրումից հրաժարվելը ԵՄ-ի քաղաքական որոշումն էր՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Վրաստանը չմիացավ հակառուսական պատժամիջոցներին և չներքաշվեց պատերազմում։

«Ես բազմիցս ասել եմ և նորից կասեմ, որ Վրաստանն արժանի էր Եվրամիության թեկնածուի կարգավիճակին։ Ճիշտ է, որոշումը կայացվել է Ուկրաինայի և Մոլդովայի հարցով, բայց մենք առաջինն էինք դրան արժանի։ Մի կարծեք, թե մենք կշտամբում ենք պատերազմող երկրին, ի սեր Աստծո: Ընդհակառակը, ես միշտ ուրախանալու եմ ուկրաինացիների հաջողություններով։ Սակայն, եթե իրատեսորեն նայեք՝ պարամետրերով և թվերով, ապա Վրաստանն առաջինն էր, որ կատարեց կոնկրետ քայլեր՝ բարեփոխումներ, կոռուպցիայի դեմ պայքար և այլն»,-ասել է Կալաձեն։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը