Աշխարհ

02.05.2023 11:01


ՌԴ խաղաղապահ զորակազմը հրադադարի խախտման դեպք է արձանագրել Ասկերանի շրջանում

ՌԴ խաղաղապահ զորակազմը հրադադարի խախտման դեպք է արձանագրել Ասկերանի շրջանում

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմն Արցախում հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք է արձանագրել մայիսի 1-ին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը՝ ներկայացնելով Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի գործունեության մասին ամենօրյա տեղեկագիրը։

Տեղեկագրում նշվում է, որ հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել Ասկերանի շրջանում, տուժածներ չկան։ «Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում փաստի առնչությամբ»,-ասված է տեղեկագրում։

Այս խորագրի վերջին նյութերը