Աշխարհ

02.05.2023 19:12


Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսը՝ Met Gala 2023-ի կարմիր գորգին. զույգը սպասում է 2-րդ երեխային (լուսանկար)

Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսը՝ Met Gala 2023-ի կարմիր գորգին. զույգը սպասում է 2-րդ երեխային (լուսանկար)

Reddit-ի հիմնադիր, ձեռնարկատեր Ալեքսիս Օհանյանն ու թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը սպասում են երկրորդ երեխային: Այս մասին հայտնի է դարձել մարզուհու ինստագրամյան հրապարակումից: Լուսանկարներում երևում է Ուիլյամսի կլորիկացած որովայնը:

Ինչպես գրում է nypost.com-ը, Ուիլյամսն ու Օհանյանը լուսանկարներում ցույց են տվել՝ ինչ տեսքով են ներկայանալու ամենամյա Met Gala միջոցառմանը:

«Այնքան ոգևորվեցինք, երբ Աննա Վինտուրը (Vogue-ի գլխավոր խմբագիր, Tert.am) մեզ երեքիս հրավիրեց Met Gala-ին»,-լուսանկարներին կից գրել է թենիսիստուհին:

Ուիլյամսի և Օհանյանի առաջնեկը՝ Ալեքսիս Օլիմպիա Օհանյան կրտսերը, լույս աշխարհ է եկել 2017 թվականի սեպտեմբերին։

Զույգն ամուսնացել է 2016 թվականի դեկտեմբերին Հռոմում տեղի ունեցած արարողության ժամանակ, որին մասնակցել է Vogue-ի գլխավոր խմբագիր Վինտուրը:

Ստորև ներկայացնում ենք զույգի լուսանկարները՝ Met Gala 2023-ի կարմիր գորգին՝

Serena Williams and Alexis Ohanian attend The 2023 Met Gala Celebrating Serena Williams attended the Met Gala on Monday.Serena Williams announces pregnancy on Met Gala red carpet as she shows off  baby bump - Mirror OnlineMet Gala Mama! Serena Williams Announces She's Expecting Baby No. 2 |  EssenceTennis news 2023: Serena Williams announces she is expecting a second child  at 2023 Met Gala | news.com.au — Australia's leading news siteSerena Williams Debuts Baby Bump At Met Gala | Barron's

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը