Աշխարհ

02.05.2023 21:00


Մեսին առանց ՊՍԺ-ի թույլտվության է մեկնել Սաուդյան Արաբիա

Մեսին առանց ՊՍԺ-ի թույլտվության է մեկնել Սաուդյան Արաբիա

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի և աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 35-հարձակվող Լիոնել Մեսին թիմի գլխավոր մարզիչ Կրիստոֆ Գալտիեից կամ մարզական տնօրեն Լուիշ Կամպուշից թույլտվություն չի ստացել Սաուդյան Արաբիա մեկնելու հարցում, հաղորդում է ֆրանսիական L'Equipe-ը։

Ֆրանսիայի առաջնության 33-րդ տուրի խաղում «Լորիանին» 1:3 հաշվով պարտվելուց հետո Մեսին գործնական այցով մեկնել է Սաուդյան Արաբիա, թեև հաջորդ օրը թիմը մարզում է ունեցել։ Մեսին Սաուդյան Արաբիայի տուրիստական գերատեսչության դեսպանն է և արդեն երկրորդ անգամ է այդ նպատակով այցելում այդ երկիր։

Մեսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ կավարտվի հունիսին։ Համագործակցությունը երկարաձգելու վերաբերյալ համաձայնության կողմերը չեն հասել։

Ընթացիկ մրցաշրջանում Մեսին փարիզյան թիմի հետ մասնակցել է 37 հանդիպման, խփել է 20 գոլ, կատարել 19 գոլային փոխանցում։

Աղբյուրը՝ sport.news.am

Այս խորագրի վերջին նյութերը