Աշխարհ

02.05.2023 15:10


Սեուլում «սոված» ուսանողը թանգարանում կերել է 120 000 դոլար արժողությամբ «արվեստի գործը» (լուսանկար)

Սեուլում «սոված» ուսանողը թանգարանում կերել է 120 000 դոլար արժողությամբ «արվեստի գործը» (լուսանկար)

Սեուլի ազգային համալսարանի ուսանողն այցելել է ժամանակակից արվեստի «Լիում» թանգարան, որտեղ կերել է ցուցանմուշներից մեկը: Նո Հյուն Սու անունով երիտասարդը կերել է իտալացի արվեստագետ Մաուրիցիո Կատելանի աղմկահարույց արտ-ինստայացիան, որը կպչուն ժապավենով պատին կպցված սովորական բանան է: Այս մասին հայտնում է CNN-ը։

Ուսանողն իր արարքը բացատրել է նրանով, որ պարզապես սոված է եղել և որոշել է ուտել միրգը: Ուսանողի խոսքով՝ եթե պատին ամրացված բանանը կարելի է անվանել արվեստի գործ, ապա նրա արարքը ևս կարելի է նույն կերպ մեկնաբանել:

Օգտատերերը ոչ միանշանակ են մեկնաբանել երիտասարդի արարքը, սակայն ինքը՝ Մաուրիցիո Կատելանը, հանգիստ է արձագանքել տեղի ունեցածին։

«Խնդիր չկա»,-ասել է նա։

Թանգարանի աշխատակիցները նշել են, որ որևէ քայլ չեն ձեռնարկի ուսանողի նկատմամբ: Որոշ ժամանակ անց կերած բանանը պարզապես փոխարինվել է թարմով։

Ի դեպ, պատին ամրացված բանանը սովորաբար փոխում են երկու-երեք օրը մեկ, որպեսզի այն չփչանա։

Ռեզոնանսային արտ-ինստալյացիան դարձել է ժամանակակից արվեստի ամենահայտնի առարկաներից մեկն աշխարհում։ 2019 թվականի դեկտեմբերին Art Basel Miami Beach-ում պատին ամրացված բանանը վաճառվել էր 120 000 դոլարով:

MIAMI BEACH, FL - DECEMBER 06:  People post in front of Maurizio Cattelan's The aftermath of the incident.

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը