Հոլիվուդի սցենարիստները գործադուլ են հայտարարել վերջին 15 տարվա ընթացքում առաջին անգամ
Հոլիվուդի կինոյի և հեռուստատեսության հազարավոր սցենարիստներ հայտարարել են գործադուլի մասին: Պատճառն այն է, որ Ամերիկայի սցենարիստների գիլդիան և հոլիվուդյան ամենահայտնի ստուդիաները չեն կարողանում համաձայնության գալ վարձատրության մակարդակի շուրջ։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Արևմտյան Ամերիկայի գրողների գիլդիայի տարածած հաղորդագրությունը:
Գիլդիան հայտնում է, որ անդամները գործադուլ անելու որոշումն ընդունել են միաձայն: Գործադուլն ուժի մեջ է մտել մայիսի 2-ին, տեղի ժամանակով գիշերը 12:01-ից:
Ըստ հաղորդագրության՝ վերջին վեց շաբաթվա ընթացքում գիլդիան բանակցում էր Netflix-ի, Amazon-ի, Apple-ի, Disney-ի, Warner Bros. Discovery-ի, NBC Universal-ի, Paramount plus-ի և Sony-ի հետ: Սակայն կողմերին չի հաջողվել նոր համաձայնության հասնել, քանի որ ստուդիաների պատասխաններն անբավարար են եղել՝ հաշվի առնելով այն ճգնաժամը, որում հայտնվել են սցենարիստները:
Գիլդիայի վիճակագրության համաձայն՝ հեռուստասերիալների հեղինակների կեսն այժմ աշխատում է նվազագույն աշխատավարձով։
Իր հերթին Euronews-ը նշում է, որ բանակցությունների ժամանակ քննարկվող խնդիրներից մեկն էլ արհեստական ինտելեկտն է: Արհմիությունը ցանկանում է, որ ստուդիաները դադարեցնեն արհեստական ինտելեկտի օգտագործումը՝ սցենարիստների նախորդ աշխատանքի հիման վրա նոր սցենարներ ստեղծելու համար։ Սցենարիստները նաև չեն ցանկանում, որ իրենց խնդրեն վերաշարադրել արհեստական բանականության կողմից ստեղծված սցենարների նախագծերը։
Վերջին անգամ նման գործադուլ է տեղի ունեցել 15 տարի առաջ, այն տևել է 100 օր և Կալիֆորնիայի տնտեսության համար արժեցել ավելի քան 2 միլիարդ դոլար: