Գիշերը Բալահովիտում հրկիզել են տեղի հայտնի խանութներից մեկը
Այսօր՝ մայիսի 2-ին, հրկիզման միջոցով գույքի դիտավորյալ ոչնչացման դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 03։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բալահովիտ գյուղում գործող «Մհուբ» մարկետում հրդեհ է բռնկվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջները մարել են խանութի մուտքի ներսի հատվածում բռնկված հրդեհը, ինչի շնորհիվ կանխվել է կրակի տարածումը։ Ու եթե հրշեջները օպերատիվ չգործեին, խանութի ողջ գույքը վերածվելու էր մոխրակույտի։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի է ունեցել դիտավորյալ հրկիզում, քանի որ դեպքի վայրում հայտնաբերվել է երկաթե ձող, որով կոտրել են խանութի մուտքի դռան ապակին, ապա դիզվաեռլիք են լցրել ներս, փայտի ծայրին ամրացված կտորը վառել ու կրակը նետել են խանութի ներս։
Երջանիկ պատահականությամբ՝ այդ պահին կրակը տեսել է քաղաքացին, ով ահազանգել է 911։ Եվ օպերատիվորեն ժամանած Աբովյանի հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։
Այրվել է խանութի մուտքի դռան մոտ տեղադրված տերմինալը, դուռը։ Ընդհանուր առմամբ՝ խանութին պատճառվել է մոտ 2 միլիոն դրամի վնաս։
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում՝ հրկիզման եղանակով գույքի ոչնչացում հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժշետ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղղությամբ։