Աշխարհ

02.05.2023 15:29


Ադրբեջանը պահանջում է Դադիվանքից վտարել հայ հոգևորականներին

Ադրբեջանը պահանջում է Դադիվանքից վտարել հայ հոգևորականներին

Ադրբեջանը հայ հոգևորականներին Դադիվանքից վտարելու պահանջ է ներկայացրել։

«Հայ վանականները պետք է լքեն Խուդավենգի վանքը (Ադրբեջանում այսպես են անվանում Դադիվանքը)»,-APA-ին ասել է Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական ​​կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին։

Նախագահն ասել է, որ «հայերը ոչ մի կապ չունեն այս վանքի հետ», քանի որ այն «այն պատկանում է կովկասյան Ալբանիային, և վաղ թե ուշ այն վերահսկվելու է ալբանա-ուդիական կրոնական համայնքի կողմից»։

Այդպիսով, Ադրբեջանի իշխանությունները սկսել են զանգվածաբար ոչնչացնել օկուպացված տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը