«Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ն շարունակում է պետգնումներում մնալ ֆավորիտ
Օրերս Արտաքին գործերի նախարարությունը մեկ անձ գնման ընթացակարգով երկու պայմանագիր է կնքել միևնույն ընկերության՝ «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ի հետ: Առաջին պայմանագրով ՍՊԸ-ն 35280 դրամով իրականացրել է վկայականների տպագրություն, մյուսով՝ ԱԳՆ-ին մատակարարել է 10 գրիչ հուշանվեր՝ 240.000 դրամով:
Ի դեպ, տարեսկզբից արդեն գնման նույն ընթացակարգով Արտաքին գործերի նախարարությունը դարձյալ նույն ընկերության միջոցով կատարել է ներկայացուցչական ծախսեր. «Ֆակտորի փրոդաքշն»-ը հունվարին տպագրական ծառայություններ է մատուցել 537.000 դրամով, իսկ փետրվարին՝ 27 միլիոն 507.000 դրամով՝ ՀԱՊԿ ԱԽ խորհրդի նիստի շրջանակներում կազմակերպչական ծառայություններ:
Դարձյալ մեկ անձ ընթացակարգով ընկերության հետ փետրվարին պայմանագիր է կնքել նաև Երևանի քաղաքապետարանը. պայմանագրի գինը 35 միլիոն դրամ է: Սրանով ՍՊԸ-ն իրականացրել է Գիրք նվիրելու օրվան նվիրված մշակութային միջոցառումներ:
168.am-ը առանձին հրապարակմամբ անդրադարձել էր «2018թ. հայտնի իրադարձություններից հետո «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ- ի վերելքին՝ արձանագրմամբ, որ այն հիմնադրվել է 2017 թվականին, սակայն գնման գործընթացներում գերակտիվություն ցուցաբերել 2018 թվականից հետո միայն:
Այս ընկերությանն են վստահվել ամենատարբեր մասշտաբային միջոցառումները՝ հիմնականում առանց մրցույթի՝ մեկ անձ և հրատապ մեկ անձ ընթացակարգերով, նաև՝ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:
Ըստ պետական գնումների armeps.am համակարգի՝ «Ֆակտորի փրոդաքշն» ընկերությունն է իրականացրել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին նվիրված գալա-համերգի, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի, «Էրեբունի-Երևան 2800» տոնական միջոցառումների տարվա ամփոփման, ինչպես նաև՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնակատարությունների համերգների, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի անցկացման շրջանակներում միջոցառումների, Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության և «Համաշխարհային հայկական գագաթնաժողովի» միջոցառումների կազմակերպումը:
«Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017 թվականի հունիսի 29-ին։ Հիմնադիրներն են Ռուդիկ Տեր-Գալստյանն ու Վազգեն Պողոսյանը: 2021թ. նոյեմբեր ամսից ընկերության 100 բաժնեմասը պատկանում է Ռուդիկ Տեր-Գալստյանին:
Ռուդիկ Տեր-Գալստյանը Վազգեն Պողոսյանի նախկին գործընկերն էր, համակուրսեցին ու սանիկը։ Այժմ Վազգեն Պողոսյանը Background Production-ի հիմնադիր գործադիր տնօրենն է: Այս ՍՊԸ-ն, ի դեպ, ևս կարճ ժամանակում հասցրել է դառնալ պետական գնումների ֆավորիտներից: Վ Background Production-ին կանդրադառնանք առանձին հրապարակմամբ: