Արցախի պողոտայում բախվել են «Hyundai Sonata»-ն և «Kia Sorento»-ն, ինչից հետո «Hyundai Sonata»-ն բախվել է էլեկտրական սյանն ու շրջվել․ կա տուժած
Մայիսի 3-ին, ժամը 00:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Արցախի պողոտայի և Արցախի 4-րդ նրբանցքի խաչմերուկի մոտակայքում բախվել են «Hyundai Sonata» (վարորդ՝ Հ. Վ., ծնված 1982 թ.) և «Kia Sorento» (վարորդ՝ Ա. Լ.) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Հ. Վ.-ն տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և սյան պոկված լարերը հեռացրել անվտանգ տարածք: