Վարանդայում ադրբեջանցի զինծառայողը հրազենով ինքնասպանություն է գործել
Վարանդայում ադրբեջանցի զինծառայողը հրազենով ինքնասպանություն է գործել: Այս մասին հայտնել է Ադրբեջանի զինվորական դատախազությունը։
«Ֆուզուլիի զինվորական դատախազությունը տեղեկություն է ստացել, որ ՊՆ N զորամասի զինծառայող Մամեդով Ռամիլ Իլհամ օղլուն ինքնասպան է եղել՝ հրազենից կրակելով իր վրա» (չակերտները Tert.am-ի),-գրել է ԱՊԱ գործակալությունը՝ նշելով, որ այս մասին ասել է Ադրբեջանի զինվորական դատախազի ավագ օգնական, Զինվորական դատախազության մամուլի ծառայության ղեկավար Ֆիրադ Ալիևը։
Փաստի առթիվ Ֆիզուլիի զինվորական դատախազության կողմից հարուցվել է քրեական գործ Ադրբեջանի ՔՕ 125 հոդվածի հատկանիշներով (ինքնասպանության դրդելը)։